Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Երևանյան խճուղում գողացել են «ՎԱԶ 2110» մակնիշի մի ավտոմեքենա:
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզի պարեկների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հայտնաբերվել է գողացված ավտոմեքենան, որի ղեկին Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ է եղել:
«Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «դիազեպամ» տեսակի 3 հաբ և մոտ 2 գրամ թափանցիկ զանգվածով փաթեթ:
Ստուգվել է նրա սթափության աստիճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է:
33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար․ Լուսանկար
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել է
Վթար՝ Սարավանում, արգելապատնեշը մխրճվել է մեքենայի մեջ, վարորդի դուստրը վիրավորվել է․ Լուսանկար