«Սյունիքի մարզում մոլորված երկու անչափահաս տղաները չէին հատել սահմանը: Կարծում եմ՝ ավելի շատ սպասել են, որ մութն ընկնի, նոր վերադառնան»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով Տեղ համայնքի երկու անչափահասների մոլորվելու դեպքին:
«Այն հատվածներում, որտեղ իրենք մոլորված են եղել, այդտեղ կապ, որևէ բան գոյություն չունեն»,- ասել է նա:
Մարզպետն անդրադարձել է նաև սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցներին և հայտնել, որ դրանք հատուկ գիշերային ժամերին են հնչում։
Հիշեցնենք՝ Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայտնաբերվելուց հետո ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է՝ ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում, իսկ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Բաց մի թողեք
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին