Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանի կողմից ներկայացված ականապատ դաշտերի քարտեզները հավաստի չեն:
Նշենք, որ քարտեզներն ընդգրկում էին ականապատ տարածքների մի մասը, և, ըստ Ադրբեջանի, դա 25%-ից էլ պակաս է։
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե ականների հետ կապված վերջին միջադեպերի ավելի քան 55%-ը տեղի է ունեցել ներկայացված տվյալներն ընդգրկող տարածքներից դուրս։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին, նշել է, թե իբր «հայկական կողմից գործողությունները ականների սպառնալիքի վերաբերյալ ևս մեկ հարված են հետհակամարտային շրջանում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին»։

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»