21/06/2025

Գյուղապետը ծեծել է մի կնոջ, իսկ արդեն Երևանում վերջինիս եղբորն են ծեծել, պայքարում են նրանց կյանքի համար

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խաղաղ Դոնի փողոցում մի խումբ անձինք դաժան ծեծի են ենթարկել 39-ամյա Կարո Մ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Տեղում պարզվել է, որ մինչ այդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայի կողմից Սյունիքի մարզից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա Մարո Մ.-ն։ Վերջինս նույնպես գտնվում է ծայրահեղ վիճակում և նշված անձինք քույր ու եղբայր են։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ այս պահին հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։

Կարո Մ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարո Մ.-ն ծեծի է ենթարկվել Սյունիքի մարզի գյուղապետերից մեկի կողմից և երբ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա եղբայրը Խաղաղ Դոնի փողոցում է եղել ու մի խումբ ստահակներ հարձակվել ու ծեծի են ենթարկել նաև նրան։

Կան օպերատիվ տեղեկություններ, որ այդ ծեծը կազմակերպված է եղել գյուղապետի կողմից։

Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կասկածյալը Սյունիքի մարզի Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն է։