ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլարի աջակցություն։
Այս մասին այսօր Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպմանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն ներդնում է ջանքեր, որոնք համահունչ են ՀՀ վարչապետի կառավարմանը և տնտեսական բարեփոխումներին։ Մենք նախատեսում ենք ապահովել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն մեր 2023 թ. ֆինանսական տարվա բյուջեի միջոցներից: Դա ավելի քան 50%-ով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք հավատարիմ ենք էլ ավելի մեծացնելու մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմակայունությանը՝ սննդի անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և այլ առաջնահերթությունների ներդրումների միջոցով, որոնց մասին նշեց վարչապետը»,- ասաց նա։

Բաց մի թողեք
Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ գագաթնաժողովը կարող է անել այն, ինչ ճանապարհորդական գովազդները չեն կարող. վերադարձնել զբոսաշրջիկներին
ՄԷԳ-ի ղեկավարը զգուշացնում է, որ Եվրոպայում «ծանր նեղուցի» պատճառով մնացել է վեց շաբաթվա ռեակտիվ վառելիք
Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ. Լուսանկար