«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։
«Ինձ են դիմել ՀՀ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք։ Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»,- գրել է պատգամավորը։
Դվին համայնքում վաղ առավոտից անօրինական ձերբակալություններ են. ձերբակալում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։
Պարզվում է` հուլիսի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել Վերին Դվին եւ Արեւշատ գյուղի բնակիչների միջեւ, հարվածել են միմյանց։ Առավոտյան 4 անձ ոստիկանությունը բերման է ենթարկել, որից հետո բաց են թողել։ Այս պահին ձերբակալված անձ չկա։
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է