Չեխիայի նախագահ Պետր Պավելը ստորագրել է կոմունիզմի քարոզչությունն արգելող օրենքը։ Այսուհետ նման գաղափարախոսությամբ շարժումներ ստեղծելու և աջակցելու համար նախատեսվում է մինչև հինգ տարվա ազատազրկում, հաղորդում է Euractiv-ը։
Նախաձեռնությունը մշակվել է չեխական գիտական հաստատությունների, այդ թվում՝ Տոտալիտար ռեժիմների ուսումնասիրման ինստիտուտի առաջարկով, որոնք մատնանշել են «իրավական անհավասարակշռությունը» վերացնելու անհրաժեշտությունը։ Նմանատիպ արգելք Չեխիայում գործում է նացիզմի քարոզչության նկատմամբ։
Չեխիայի և Մորավիայի կոմունիստական կուսակցությունը (ԿՊՉՄ) դատապարտել է օրենքի ընդունումը՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
«Սա հերթական ձախողված փորձն է՝ ԿՊՉՄ-ին օրենքից դուրս հանելու և գործող ռեժիմի քննադատներին վախեցնելու», – հայտարարել են կուսակցությունից։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի