Հնդկաստանի մի խումբ քաղաքացիները, որոնք երեկ փակել են Իջևան-Երևան միջպետական ճանապարհը, ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին նշել է Իջևանի «Իջ-Գրանդ» տեքստիլ արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը։
«Խնդիրը աշխատավարձի հետ կապված է այնքանով, որ նրանք ուզում են աշխատավարձի բարձրացում, աշխատաժամանակի կրճատում, մինչդեռ 3 տարվա աշխատանքային պայմանագիր ունեն կնքած»,–ասած Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ ընկերությունը չի կարող բավարարել հնդիկների աշխատանքային պայմանագրից դուրս պահանջները։
Տնօրենն ընդգծեց` նախկինում էլ են եղել բողոքներ, սակայն հարցը ճանապարհ փակելուն չի հասել։
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրենց ոչ մի պարտք չունենք։ Նրանք ընդամենը ունեն 6 օրվա չվճարված աշխատավարձ, ամիսը կվերջանա, կվճարվեն»,–ասաց նա։
Այսօր լուր տարածվեց, որ մի քանի տասնյակ հնդիկներ օգոստոսի 6–ի երեկոյան փակել են Իջևան-Երևան միջպետական ճանապարհը` պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։
Բաց մի թողեք
Բեռնատարի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ բժիշկները արձանագրել են նրա մահը
Մեծ հերթեր հայ – վրացական սահմանին՝ Բագրատաշենում․ Ինչու ․․․
Հրդեհ՝ Երևանում, էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. Լուսանկար