Օգոստոսի 11-ին շտապ այցով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատից է։
News.am-ի փոխանցմամբ, Հայաստան ժամանելուն պես՝ լրագրողների հետ զրույցում նա իր գլխավոր առաքելություն է նշել եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունը, որոնք, ըստ նրա գնահատման, ապօրինի կերպով զրկված են ազատությունից։
«Երբ հավատացյալ մարդիկ, որոնք սիրում են իրենց եկեղեցին և հայրենիքը, ինչպես Սամվել Կարապետյանը, իսկ նրա բիզնեսը ենթարկվում է ապօրինի հարձակման, նշանակում է՝ ինչ-որ բան այնպես չէ։ Անհրաժեշտ է երկխոսություն կառավարության և եկեղեցու միջև։ Հուսով եմ, որ այդ երկխոսությունը կսկսվի, հուսով եմ, որ այդ մեղադրանքները կհանվեն, և գործընթացի արդյունքում եկեղեցին կպաշտպանվի», – նշել է նա։
Ըստ նրա, եկեղեցին Հայաստանում կարևոր դեր է խաղում կրոնի, լեզվի և քրիստոնեություն դավանող մարդկանց համար՝ և ոչ միայն Հայաստանում։
«Բոլոր հավատացյալները պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում։ Ես պաշտպանում եմ եկեղեցին Ուկրաինայում, 45 տարի առաջ այնտեղ պաշտպանում էի ուղղափառ եկեղեցին։ Ցավոք, այսօր կա երկրների ցանկ, որտեղ եկեղեցին ենթարկվում է հարձակումների։ Իմ կարծիքով՝ չկա ավելի սուրբ պարտք, քան եկեղեցու և իրավունքի գերակայության պաշտպանությունը։ Տարիքի հետ եկեղեցին և կրոնը ավելի կարևոր տեղ են գրավում մարդու կյանքում», – հավելել է Ամստերդամը։
Ըստ աղբյուրի, քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբանի այցը արտահերթ է և կապված է մի քանի աղմկահարույց գործերի հետ՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Ամստերդամի այցը կոչված է իրականացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի մոնիթորինգ։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել