Իջևանում գործող «Իջ Գրանդ Տեքստիլ» գործարանում մոտ 200 հնդիկ աշխատողներ մի քանի օր շարունակ գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և վարձերի վճարում։
Աշխատողները կազմակերպում են բողոքի ակցիաներ, հայտարարելով, որ ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը խախտել է պայմանավորվածությունները և չի վճարում նրանց վաստակած գումարը։
Ընկերության տնօրինությունը նշում է, որ հնդիկ աշխատողների հետ կնքված են աշխատանքային պայմանագրեր՝ հստակ սահմանված պայմաններով, և որ գործադուլն ու համացանցում տարածված քննադատական տեղեկությունները նախաձեռնվել են մի խումբ սադրիչների կողմից։
Միրզոյանի խոսքով՝ 205 աշխատողների մեջ կա մոտ 15 հոգանոց խումբ, որը ոչ միայն դրդում է գործադուլի, այլ նաև սպառնում և ճնշում գործադրում մնացած աշխատողների վրա։
Բողոքի մասնակիցները, իրենց հերթին, պնդում են, որ դիմել են ինչպես Հնդկաստանի դեսպանատուն, այնպես էլ ոստիկանություն, սակայն աջակցություն չեն ստացել։
Նրանք ընդգծում են, որ հայերի հետ խնդիր չունեն, բայց պահանջում են իրենց աշխատավարձերը՝ հնարավորինս արագ վերադարձի համար Հնդկաստան։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար