17/10/2025

Ինչու չինացի գործարարներն այլևս ներդրումներ չեն կատարում մեր երկրում

Ինչու չինացի գործարարներն այլևս ներդրումներ չեն կատարում մեր երկրում։ Այդ հարցին լավ կլինի, որպեսզի պատասխանեն նախկին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

Վերջիներիս համատեղ ջանքերով կործանվեց «Վ․Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը, որը ստեղծվել էր չինացի Շաո Ժիյոնգ և Շաո Ջիփնգ գործարար եղբայրների մեծ ներդրումների շնորհիվ: Ինչ կորցրեց ՀՀ-ն հայ չինական ձեռնարկության փակման արդյունքում:

Բացի այն, որ ձեռնարկությունը ՀՀ խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում էր, երկիրը զրկվեց խոշոր հարկատուից, զրկվեց նաև չինական ներդրումներից: 2009 թվականից մինչ օրս Չինաստանից ոչ մի ներդրում չի կատարվել:

Երկու հազարական թվականների սկզբներին ՀՀ-ում գործում էին չինական բազմաթիվ կազմակերպություններ, որոնք անմիջապես փակվեցին և լքեցին երկիրը:

Գևորգ Մաչանյանը և Տիգրան Սարգսյանը ընկերներ էին դեռևս ՀՀ Կենտրոնական բանկից: Ստանձնելով նոր պաշտոններ, ընկերներն անցան երկիրը քանդելու գործընթացին: Ամեն մեկն իր բնագավառում: Մասնավորապես. Տիգրան Սարգսյանը Վարչապետի պաշտոնին նշանակվելու հենց առաջին օրերին օրենք ընդունեց ՀՀ-ում շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ:

Նույն քաղաքականության 180 աստիճանով հակառակ ուղղությամբ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը երկիրը մեծ դեպրեսիայից հանեց` զարկ տալով շինարարությանը: Աշխատեցին տասնյակ ճյուղեր, կտրուկ նվազեց գործազրկությունը: Իսկ մեր ուսյալ վարչապետը (ինչպես անվանում էին) գիտակցաբար տնտեսական նոկաուտի ենթարկեց ողջ երկրի տնտեսությունը, բազմաթիվ ճյուղեր դադարեցին գործունեությունը, տասնյակ հազարավոր մարդիկ բռնեցին արտագաղթի ճանապարհը:

Ինչու չինացի գործարարներն այլևս ներդրումներ չեն կատարում մեր երկրում

Վարչապետ Սարգսյանը չմոռացավ նաև օգնել «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն ընկերոջը Գ.Մաչանյանին: Վարչապետի անձամբ հանձնարարությամբ (որը գրված էր հանձնարարականում) գլխավոր հարկային տեսչությունից ստուգողների դեսանտ իջավ մեր կազմակերպություն, հարկային ստուգումներ կատարելու համար:

Հարկայինի աշխատակիցներն ապշած էին և ինձ՝ տնօրենիս էին հարցնում, թե ի՞նչ կուրիոզ բան է պատահել, որ հատուկ խումբ է ուղարկվել ստուգման համար:

Եթե մարդիկ տրամադրված են և ծրագրավորում են չարագործություն իրականացնել, ինչի մասին ազնիվ մարդիկ կասկած չունեն, ի վերջո չարագործներին հաջողվում է իրագործել իրենց հրեշավոր պլանը:

Վերոնշյալ Բանկի ղեկավարը՝ Գևորգ Մաչանյանը մոլորության մեջ գցելով հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանին, տիրացավ ձեռնարկության և հիմնադիրների շարժական և անշարժ գույքին:

Ձեռնարկության համարյա բոլոր աշխատակիցներն արտագաղթեցին: Բնականաբար հայ-չինականը հայց ներկայացրեց ընդդեմ բանկի դեմ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2047/02/12):

Դատարանին ներկայացվեցին ապացույցներ այն մասին, որ «ԱրմՍվիսԲանկ»-ի ղեկավարը վաղօրոք պլանավորված գործողությունների արդյունքում կործանեց հայ-չինական ձեռնարկությունը և տիրացավ վերջինիս գույքին:

Իսկ բանկի ներկայացուցիչ իրավաբանական վարչության պետ Միհրան Գալստյանը նախնտրեց խաբեության ճանապարհը (ստորև կներկայացվի խաբեության փաստը): Ինչպես ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Ծառը տվյալ պարագայում բանկի գլխավոր սեփականատեր հայտնի սին խոստումներ շռայլող Վարդան Սրմաքեշն է, շատերն են հիշում վերջինիս ամպագորգոռ հայտարարությունն այն մասին, որ իբր 100 միլոն ԱՄՆ դոլար է ներդնելու ՀՀ-ի տնտեսության մեջ` արտագաղթը կանգնեցնելու նպատակով: Հայտարարությունը հեռարձակվեց հեռուստատեսության բոլոր ալիքներով: Արդյունքը բոլորին է հայտնի:

Վերադառնանք մեր դատին, նախագահող դատավոր՝ Ռուբեն Ներսիսյանին հայ-չինական ապացուցողական բազան թվաց անբավարար, նա մերժեց մեր հայցապահանջը, կայացրած վճռում արձանագրելով, որ այդպես է իրեն թելադրել իր ներքին ձայնը: Կարծում եմ դատավորի ներքին ձայնի վրա ազդել էր մի ինչ որ արտաքին ձայն, որը վճռական էր դատական վեճի մասնակիցների համար:

Գիտակցելով, որ կատարած հանցագործությունը կարող է չմարսել, մեկ տարի անց բանկի ղեկավարը Ռուդոլֆ Հակոբյանի դեմ զրպարտող դիմում բողոք է ներկայացնում (որը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով) քրեական գործ թիվ 13201910, նպատակ հետապնդելով բանտարկել տալ վերջինիս (չկա մարդ չկա խնդիր):

Այս քրգործն այնքանով է հատկանշանական, որ Բանկի գործադիր տնօրեն՝ Գևորգ Մաչանյանը քննության շրջանակներում ներկայացնում է տեղեկանք, ինչում փաստորեն հերքում է բանկի իրավաբանական վարչության պետի պնդումները թիվ 12047/02/12 դատի ժամանակ, այլ կերպ ասած խոստովանում է, որ դատարանին խաբելով կորզել են վճիռ` հօգուտ բանկի:

Ներկայումս ընթանում է թիվ ԵԿԴ/0448/02/14/ քաղաքացիական դատ (նախագահող դատավոր՝ Սարգիս Երիցյան): Քննարկվում է «Վ․Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինակաևՍՊԸ-ի 4,6 միլիարդ ՀՀ դրամ գումարի բռնագանձման հայցապահանջը «ԱրմՍվիսԲանկից» քանի, որ ըստ ՀՀ Քաղաքացիական դատավարության համապատասխան հոդվածի համաձայն ներկայիս թիվ ԵԿԴ/0448/02/14/ և թիվ ԵԿԴ/2047/02/12/ հասցեյի միջև առկա է փոխադարձ կապ ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը: Հաշվի առնելով վերը նշված փոխադարձ կապը, Ռուդոլֆ Հակոբյանն ապացույցներ է ներկայացրել բանկի խաբեության վերաբերյալ և միջնորդություն, որպեսզի դատարանը մերժի բանկի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը և բավարարի «Վ․Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի հայցապահանջը 4,6 միլիարդ ՀՀ դրամի բռնագանձման վերաբերյալ:

«Վ․Ռ.Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուդոլֆ Հակոբյան