17/08/2025

Ամեն օր հազարավոր մարդիկ քեֆ են անում, կնշանակի խաղաղության հարցը լուծվե՞լ է․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։

Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։
Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք»։

Դու վարչապե՞տ ես, թե՞ համերգների պրոդյուսեր, որ Ջենիֆեր Լոպես բերես, շուրջ 14 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող, վարկերի տակ կքած Հայաստանի պետական բյուջեից դրա համար 6 կամ 7 միլիոն դոլար ծախսես։ Համերգների մասնակիցների թիվն ի՞նչ կապ ունի Հայաստանում կյանքի ու խաղաղության ցնծության հետ։

Ամեն օր Երևանի ռեստորաներում, Աշտարակի ձորում, Աբովյանի «ձկնային» ռեստորաններում, Սևանի ափին քեֆ են անում հազարավոր մարդիկ, Երևանի հյուրանոցներում կայֆ են անում հազարավորները, ուրեմն Ադբեջանի հետ խաղաղության հաստատման հարցը լուծվե՞լ է։

Մանիպուլյացիաներն էլ չափ պետք է ունենան, այդ հարցում ինքդ քեզ գերազանցել ես»։