Հայ առաքելական եկեղեցու՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները խոր մտահոգություն են հայտնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարացնելու առնչությամբ:
Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ:
«Մենք՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդներս և հայրապետական պատվիրակներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ անազատության մեջ մնալու առնչությամբ։
Մեր հավատացյալ ժողովրդի, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու և մեր հոգևոր դասի համար անսովոր եւ սրտաբեկիչ երևույթ է երկու բարձրաստիճան հոգևորականների ազատազրկումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից:
Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինվել ազատության մեջ մնալու այլընտրանքային միջոցներով մինչև դատական արդար վճռի իրականացումը։
Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների հավասար պաշտպանությունը։
Մենք շարունակում ենք աղոթել մեր հոգևոր եղբայրների առողջության եւ բարօրության համար և լիահույս ենք, որ օրինական ու արդար դատավարության արդյունքում նրանք կարդարացվեն եւ կվերականգնվեն իրենց ամբողջական իրավունքները։
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու
Սփյուռքի թեմակալ առաջնորդներ և հայրապետական պատվիրակներ»:
Բաց մի թողեք
Զինվորի տունը ցնծում է․ Դավիթի ու Ռոզայի ընտանիքում աղջիկ է լույս աշխարհ եկել. Լուսանկար
Լևոն Արոնյանի հաղթարշավը կանգնեցնել հնարավոր չէ․ Հերթական հաղթանակը
Օգոստոսի 20-ի աստղագուշակ․ Մի՞թե խնդիրներ չեք սպասում։ Ապարդյուն …