Օգոստոսի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ավետ Բ.-ն իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով Արին Բերդի փողոցի թիվ 59/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, հետիոտն 37-ամյա Սիմրան Սինգհին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 ավտոբուսի, վարորդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ Լուսանկար
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ