24/08/2025

Բայդենն Ուկրաինային հնարավորություն չի տվել հարձակվել Ռուսաստանի վրա, նրանք միայն պաշտպանվել են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մասին։

Նա այս մասին գրառում է արել իր Truth Social հարթակում. «Հարձակման ենթարկվող երկիրը պետք է իրավունք ունենա և՛ պաշտպանվելու, և՛ պատասխանելու, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային այդ հնարավորությունը չի տվել։ Շատ դժվար է, եթե ոչ անհնար, հաղթել պատերազմում՝ առանց հարձակվող երկրի վրա հարձակվելու։ Դա նման է հիանալի սպորտային թիմի՝ ֆանտաստիկ պաշտպանությամբ, որին թույլ չեն տալիս հարձակվել։ Հաղթելու ոչ մի հնարավորություն չկա»։

Նա մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին Ուկրաինային հարված հասցնելու հնարավորություն չտալու և օգնությունը ինքնապաշտպանությամբ սահմանափակելու մեջ։

Թրամփը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եթե ինքը իշխանության գլուխ լիներ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը երբեք տեղի չէր ունենա։