Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության տեքստից հետևում է, որ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է քննարկել ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հայաստան-Ռուսաստան բարձր մակարդակի հանդիոպւմների մասին հրապարակային տեղեկատվության մեջ, թերևս, առաջին անգամ է ընդգծված, որ Մոսկվան Երևանի հետ միջազգային օրակարգի հարցեր քննարկելու անհրաժեշտություն և պատրաստակամություն ունի:
Ավանդաբար Հայաստանը և Ռուսաստանը շոշափել են եկկողմ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում և միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցեր:
ՇՀԿ գագաթաժողոին Հայաստանի վարչապետի մասնակցության հրավերն ինքնին աննախադեպ է, իսկ եթե նկատի ունենանք, որ պաշտոնական գագաթնաժողովից զատ քննարկումներ են լինելու նաև կազմակերպության անդամ և գործընկեր երկրների առաջնորդների ձևաչափով, ապա Նիկոլ Փաշինյանի հետ միջազգային զարգացումները քննարկելու Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը որակական առումով ավելի կիմաստավորվի:
Խնդիրն, իհարկե, չարժե ընկալել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի նախագահի «բարեհաճ վերաբերմունքի» կտրվածքով: Պարզապես իրավիճակ է փոխվել, որի դրսևորում է ոչ միայն օգոտոսի 8-ի վաշինգտոնյան գագաթաժողովը, այլև Իրանի նախագահի Երևան այցը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերի հայտարարել են հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու մասին:
Չափազանց կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի Չինաստան այցին զուգահեռ Կրեմլի խոսնակ Մեդվեդևը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն իր աշխատակազմում ձևավորել է «Ռազմավարական համագործակցության վարչություն», որի աշխատանքներիը կհամակարգի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիենկոն:
Ընդսմին, Պեսկովն ասել է, որ Պուտինի կարգադրությամբ լուծարվել են սահմանային և մշակութային համագործակցության վարչությունները:
Փաստացի դա նշանակում է, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ռազմավարական դաշնակիցների «ճամբար» ձևավորելու խնդիր է դրել: Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի «Բարեկամության եւ համագործակցության մասին» պայմանագիրն, ըստ էության այլևս անախրոնիզմ է:
Պուտինը Փաշինյանին կառաջարկի՞, որ Հայաստանը լինի Ռուսաստանի ռազմավարական գործընկեր: Իսկ Հայաստանի այդ «նոր կարգավիճակն» ամրագրելու ի՞նչ իրավական հիմք է տեսնում նա: Նոր պայմանագի՞ր:
Բաց մի թողեք
Ղազախստանի հրավերը․ Թյուրքական աշխարհում ինչ շանսեր ունի Փաշինյանը
Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու որոշում կընդունի՞
Որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը