Ապրիլի 12-ի գիշերը անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) «Արարատ» հայկական գերեզմանատունը, հայտնում է Zartonk-ը։ «Ուրբաթ գիշերը գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ հրկիզվել է ութ ծառ: Այս մասին օպերատիվ կերպով տեղեկացվել են ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը»,- նշում է պարբերականը։ Մինչ այժմ ոչ ոք չի ձերբակալվել հրկիզումը կատարելու կասկածանքով։
Ինչպես հաղորդվում է, հունվարից ի վեր սա արդեն վեցերորդ հրկիզումն է գերեզմանատանը, որը հիմնադրվել է 1885 թվականին։ Միջադեպերի հետևանքով այրվել է ընդհանուր առմամբ 19 նոճի։ Վարչակազմը մտահոգված է միջադեպերով, քանի որ դրանք համարում է նպատակաուղղված հարձակումներ։ Նրանք հիշեցրել են, որ այս գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։
Վարչակազմը չի բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջիկա օրվա հետ, որը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին։ Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը կարժենա մոտավորապես $25 հազար։ Վարչակազմը վստահ չէ, որ ապահովագրությունը կծածկի ծախսերը:
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել