Նիկոլ Փաշինյանը սիրում է տարբեր առիթներով հայտարարել, որ խոնարհվում է հայրենիքի համար զոհվածների հիշատակի առաջ։
3 տարի առաջ այս օրերին ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակումը դիմագրվելիս, հայրենի հողը պաշտպանելիս հերոսաբար զոհվեց 224 հոգի։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում այդ առթիվ ոչ մի գրառում չկա։
Նրա էջում Սևանա լճի ափին դպրոցականների հեծանվավազքի, <<Վարչապետի գավաթ>> մրցաշարի վերաբերյալ նյութեր են։ Նախկինում , երբ Նիկոլ Փաշինյանը թերթի խմբագիր , ընդդիմադիր պատգամավոր էր, սպորտով չէր զբաղվում, հիմա դպրոցականների հեծանվավազքի, վազքի, բասկետբոլի մրցումների կազմակերպմամբ է զբաղվում։
Հայաստանը անվտանգության առումով մեծ մարտահրավերներ ունի, երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է, Նիկոլ Փաշինյանը ինչո՞վ է զբաղվում։ Թող վարչապետի պաշտոնը․ դարձիր Հայաստանի գլխավոր ֆիզկուլտմեթոդիստը։
Ոսկան Սարգսյան

Բաց մի թողեք
Ակնհայտ է, որ իրական եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այդ «հաղթանակի» դառնահամը
Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել