ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չիրագործելի պայմաններ է առաջադրել Եվրոպային Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների համար, հաղորդում է The New York Times-ը։
«Այս ամսվա սկզբին Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ եվրոպացի առաջնորդներին ասել է, որ ցանկանում է, որ նրանք կրճատեն ռուսական նավթի գնումները։ Այդ պայմանը գրեթե անկասկած չի կատարվի, ինչի մասին հայտնի է պարոն Թրամփին և նրա խորհրդականներին», – հաղորդել է թերթը։
NYT-ի տվյալներով՝ եվրոպական մյուս երկրների մեծ մասը զգալիորեն կրճատել է ռուսական նավթի ներմուծումը, սակայն դրանցից մի քանիսը դեռևս կախված են ռուսական բնական գազից։
Այս ֆոնին ԱՄՆ վարչակազմը նաև կոչ է արել G7 երկրներին մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթ գնող պետությունների համար։
G7 ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի կոչը դաշնակիցներին ռուսական նավթի գնորդների դեմ առևտրային սահմանափակումներին միանալու վերաբերյալ։

Բաց մի թողեք
Եվրոպան ցանկանում է արդյունաբերություն կառուցել Ուկրաինայի հետ, կարո՞ղ է արդյոք նրա պաշտպանական արդյունաբերությունը համընթաց քայլել
Լեհաստանի հակաուկրաինական շրջադարձը վերածվում է բռնության
Գերմանիան վախենում է, որ Ֆրանսիայի մրցակից Palantir-ը կարող է նոր կախվածություն ստեղծել