Կատարի էմիրը մեղադրել է Իսրայելի իշխանություններին տարածաշրջանում խաղաղություն չցանկանալու մեջ: Իսրայելը հետաքրքրված չէ իր պատանդների կյանքերի փրկությամբ, նրա նպատակն է Գազայի հատվածում կյանքը դարձնել անհնար, հայտարարել է նա:
Իսրայելից այս թեմային անդրադարձել է վարչապետը։ Նեթանյահուն մերժել է հարգել այն երկրների ինքնիշխանության անձեռնմխելիությունը, որոնք ապաստան են տրամադրում ահաբեկիչներին:
Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Կատարին: «Միջազգային իրավունքի համաձայն՝ ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանվելու իր սահմաններից դուրս նրանցից, ովքեր զանգվածաբար սպանում են իր քաղաքացիներին: Սա է եղել Իսրայելի առաջնորդող սկզբունքը»,- ընդգծել է Իսրայելի վարչապետը:






Բաց մի թողեք
Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին. Աբբաս Արաղչի
Հիմա էլ թուրք – հունական հարաբերությունների լարվածություն
Թրամփի հավանության վարկանիշը ICE-ի uպանություններից հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի