ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 15 միլիարդ դոլարի դատականհայց է ներկայացրել The New York Times (NYT)-ի դեմ՝ զրպարտության համար։ Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ Թրամփը թերթն անվանել է Միացյալ Նահանգների «ամենավատ և ամենաանբարոյական թերթերից մեկը»՝ Դեմոկրատականկուսակցությանը թերթի աջակցության պատճառով։
«Այսօր ես պատիվ ունեմ 15 միլիարդ դոլարի դատականհայց ներկայացնել The New York Times-ի՝ մեր երկրի պատմության մեջ ամենավատ և ամենաանբարոյական թերթերից մեկի դեմ, որը փաստացի վերածվել է արմատական ձախակողմյան Դեմոկրատական կուսակցության խոսափողը»,- գրել է Թրամփը։
«The Times-ը տասնամյակներ շարունակ ստել է ձեր սիրելի նախագահի (իմ մասին), իմ ընտանիքի, բիզնեսի, «Ամերիկան առաջին հերթին» շարժման, MAGA-ի և մեր երկրի մասին ամբողջությամբ։ … «New York Times»-ին չափազանց երկար է թույլ տրվել ազատորեն ստել, զրպարտել և վարկաբեկել ինձ, և դա անհապաղ կդադարի։ Դատական հայցը ներկայացվում է Ֆլորիդա մեծագույն նահանգում»,- գրել է Թրամփը։
Որպես հայց Թրամփը նաև հիշատակել է թերթի աջակցությունը նախագահի թեկնածու Քամալա Հարիսին, ինչի մասին հայտարարվել է «առաջին էջի կենտրոնում»: Նա դա անվանել է «պատմության մեջ խոշորագույն անօրինական ներդրումը քարոզարշավին»։

Բաց մի թողեք
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից
Օրբանը դատապարտել է ԵՄ-ի՝ Ուկրաինային մասնակիորեն դաշինք ընդունելու ծրագիրը
Ուկրաինայում մինչև մայիսի 15-ը հնարավոր են նախագահական ընտրություններ և ՌԴ-ի հետ խաղաղության համար հանրաքվե