Պատմական հիշողությունից և ավանդույթից զրկված հանրույթը դառնում է հեշտ կառավարելի զանգված՝ զուրկ ինքնապաշտպանական մեխանիզմներից և պատմական փորձից բխող քաղաքական իմունիտետից։
Այս մասին գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը.
«Ձեզ այժմ տվել են Մասիսի նկարով և Մկոյով զբաղվելու ժամանակավոր օրակարգ, իսկ խորքում Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել են «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳ կոչվող մի փաստաթուղթ https://www.e-draft.am/projects/9104/about
Սա այն նույն «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» կամ ավելի ճիշտ «Փաշինյանի Ցանկապատի» էսպես կոչված գաղափարախոսությունն է վստահ եմ Փաշինյանի (և ոչ միայն) հեղինակմամբ, որը դառնալու է նրա նախընտրական քարոզի հենասյունը:
Կարճ նկարագիրը դրա հետևյալն է փակել վերջնականապես հայ ազգից քաղաքական ազգ դառնալու հնարավորությունը: Փաստաթուղթը փաստացի վկայում է հայ հասարակության մեջ պահպանողականության համակարգային ապամոնտաժման մասին։
Եթե մինչ այժմ ազգային հիշողությունը և մշակութային արմատները եղել են հայկական ինքնության հիմնական հենարանը, ապա առաջարկվող մոդելը առաջնային է դարձնում «անհուշ» և «անարմատ» հասարակության գաղափարը։
Սա վտանգավոր շրջադարձ է․ պատմական հիշողությունից և ավանդույթից զրկված հանրույթը դառնում է հեշտ կառավարելի զանգված՝ զուրկ ինքնապաշտպանական մեխանիզմներից և պատմական փորձից բխող քաղաքական իմունիտետից։
Հիշողության ջնջումը և մշակութային արմատների արհեստական խզումը երկարաժամկետ առումով ոչ միայն թուլացնում են ազգային ինքնագիտակցությունը, այլ նաև խարխլում են ինքնիշխանության հիմքերը։
Այս մոտեցումը, լինելով օտար և անօրգանական հայկական պատմական փորձի նկատմամբ, ավելի շուտ ծառայում է իշխանական մանիպուլյացիային և հասարակության բևեռացմանը, քան իրական առաջընթացին և ազգին բերում սպառողական ժողովրդի մակարդակի:
P.S. Հասել ենք. Էդողանը երիցս ճիշտ էր, երբ օրհնանք էր ձոնում և փառավորում Էնվեր փաշայի հոգուն»:






Բաց մի թողեք
Ամեն առավոտ վարչապետը սրտիկ է ցույց տալիս և ժողովրդին «սեր» խոստովանում
Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի` վտանգավոր հուզականությամբ
Ռուբեն Վարդանյանի փաստաբանն աչքի է ընկնում հայատյացությամբ․ Լուսանկար