08/11/2025

Թրամփի պետական այցը Մեծ Բրիտանիա նախանշում է նոր զարգացումներ աշխարհում

Պաշտոնավարման ինն ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ պետական այցն է կատարում Մեծ Բրիտանիա: Արևմտյան մամուլն ընդգծում է, որ կողմերի միջև հարաբերությունների ողջ պատմությունը նման նախադեպ չգիտի:

Բրիտանական The Independent-ն այդ առթիվ գրում է, որ վարչապետ Սթարմերը «ճոխ ընդունելություններ է կազմակերպում, որպեսզի ԱՄՆ նախագահին կտրի ռուսական ծակից, պաշտպանի բրիտանական տնտեսությունը, իսկ Եվրոպան՝ թրամփյան գաղափարախոսների ներխուժումից»:

Բրիտանական պարբերականի գնահատմամբ, Թրամփը «ոչ Ռուզվելտ է, որ Քենեդի, ոչ Էյզենհաուեր… նա անկանխատեսլի ուժ է, որին պետք է զսպել՝ ինչպես երեխային, որպեսզի հիստերայի չտրվի և չփշրի արեւմտյան դեմոկրատիայի բծախնոդրորեն մշակված մոդելները»:

«Ճոխությունները Թրամփին կրկնակի են գրավում»,- ԱՄՆ նախագահի բրիտանական այցի արարողակարգին անդրադառնալով՝ գրում է ֆրանսիական Le Monde-ն և ուշադրություն հրավիրում Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհու մասին Դոնալդ Թրամփի ջերմ խոսքերին:

Թերթի մեկնաբանն, ընդսմին, կարևորում է, որ ԱՄՆ նախագահն առանձին հանդիպում կունենա Կառլ Երրորդ թագավորի հետ, ում ֆրանսիացի հեղինակը վերագրում է «դիվանագիտական մեծ առաքելություն», որ միաժամանակ «ապահովում է երկրի սահմանադրական կարգի հաստատունությունը»:

Թրամփն, ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիա է ժամանում վարչապետ Սթարմերի համար բարդ իրավիճակում: Ի՞նչ քննարկումներ է նա ունենալու Կառլ Երրորդ թագավորի հետ: Ուղևորությունից առաջ ԱՄՆ նախագահն ասել է, որ թագավորական ընտանիքն այս անգամ իրեն ընդունելու է Վինձորյան պալատում: «Ասում են, այն ավելի հոյակապ է, քան Վեսթմինստերի դղյակը»,- հավելել է նա:

Ինն ամսում երկու պետական այց կատարել նույն երկիր՝ նշանակում է ունենալ քննարկման առարկա լրջագույն հարցեր: «Նյու-Յորք թայմսը» գրում է, որ Լոնդոնում «ապշում են, երբ Թրամփն սպառնում է Արևելյան Եվրոպան «ի կեր հանձնել» Ռուսաստանին»:

ԱՄՆ նախագահի երկրորդ պետական այցը կցրի՞ բրիտանական վերնախավի, բայց հատկապես՝ թագավորական ընտանիքի այդ մտահոգությունները: Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ չէ, բայց եվրոպական աշխարհակարգի անբաժանելի մաս է:

Իսկ գուցե Թրա՞փն է Վինձորին համոզելու գնում: Ամեն դեպքում ԱՄՆ նախագահի Մեծ Բրիտանիա երկրորդ պետական այցը, կարծես, նախանշում է նոր զարգացումներ: