Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ մուտքի և ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնելու առաջարկը շրջանառության մեջ է դրվել դեռ ամիսներ առաջ՝ այն ժամանակ, երբ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հնարավոր այցի մասին որևէ նախանշան չկար։
«Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության ընթացքում նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել»,– ասաց նա՝ շեշտելով, որ այս որոշումը բխում է բացառապես անվտանգության ռազմավարությունից։ Վարչապետի խոսքով՝ առանցքային գործոնը լեգիտիմությունն է, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչում՝ միջազգային ճանաչված սահմաններով։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ մինչև 2004 թվականը այդ դրոշմը չի եղել և ընդգծեց, որ դրա հայտնվելը ժամանակի ընթացքում հստակ նշանակություն է ունեցել։ Նա ավելացրեց, որ առաջիկայում պատրաստվում է ներկայացնել հայրենասիրության այն մոդելը, որի շրջանակներում ընդունվել են բոլոր համապատասխան որոշումները․ «Այժմ մեր բոլոր գործողությունները ուղղված են Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը ամրապնդելուն, երկրի անվտանգությունն ուժեղացնելուն և այն դարձնել առավել պատասխանատու միջազգային անդամ»։

Բաց մի թողեք
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի