Էստոնիայում Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր հավատարմատարին Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 19-ին բողոք է հայտնել և նոտա փոխանցել՝ կապված Էստոնիայի օդային տարածքի խախտման հետ։
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիննական ծոցում Ռուսաստանի երեք ՄիԳ-31 կործանիչ առանց թույլտվության մուտք են գործել Էստոնիայի օդային տարածք և մնացել այնտեղ մոտ 12 րոպե։
Էստոնիայի իշխանությունները հայտնել են, որ ներխուժած ռուսական կործանիչները հինգ ծովային մղոն խորացել են երկրի տարածքում և շարժվել դեպի մայրաքաղաք Տալլին։ Դրանք ունակ են կրել «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ։ ՆԱՏՕ-ի օդային անվտանգության ուժերը երկինք են բարձրացրել իտալական F-35 կործանիչներ, որոնք որսացել էին ռուսական ինքնաթիռները։
«Ռուսաստանն այս տարի արդեն չորս անգամ խախտել է Էստոնիայի օդային տարածքը, ինչն ինքնին անընդունելի է։ Սակայն այսօրվա ներխուժումը, որում երեք կործանիչներ ներխուժել են մեր օդային տարածք, աննախադեպ է»,- հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։
Նրա խոսքով՝ սահմանների ավելի ու ավելի մասշտաբային խախտումները և Ռուսաստանի աճող ագրեսիվությունը պետք է հանդիպեն քաղաքական և տնտեսական ճնշման արագ ուժեղացմանը։

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT