«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Վերջին ամիսներին աճել են զանգերի կենտրոնների միջոցով իրականացվող ներդրումային խարդախությունները, որոնց արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ կորցնում են իրենց գումարները։ Խարդախները սովորաբար խոստանում են հեշտ ու արագ եկամուտներ, սակայն իրականում սա ֆինանսական խաբեություն է։
«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ-ն աջակցում է բոլոր այն անձանց, ովքեր տուժել են նման մեխանիզմներից։ Մենք տրամադրում ենք իրավական աջակցություն, ինչպես նաև նախաձեռնում ենք միասնական պայքար, որպեսզի վերականգնվեն քաղաքացիների խախտված ֆինանսական իրավունքները»։


Բաց մի թողեք
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Չարած աշխատանքը ԱԲ-ով «փակելու» մասին
«Ժամկետնանց դեղերի վաճառք»․ հսկողություն՝ «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում