Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանել է Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: «Թուրքական տան» մուտքին նրան դիմավորել են լրագրողներ:
Էրդողանը հակիրճ ձևակերպել է, որ Մերձավոր Արևելքում ցանկացած իրադարձություն Թուրքիայի համար «չափազանց զգայուն է», և ինքը հույս ունի, որ ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից հետո «մի շարք հարցերի պատասխանը պարզ կլինի»:
Նույն օրը, Նյու-Յորք ուղեւորվելուց առաջ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Երուսաղեմում լրագրողներին ասել է, որ «հրեական տարածքների սրտում պաղեստինյան պետության ստեղծումը բացառված է»:
Հարցին, թե հակազդելու ի՞նչ ծրագիր ունի կառավարությունը, Իսրայելի վարչապետը հորդորել է «համբերատար լինել և սպասել ԱՄՆ-ից վերադարձին»:
Այսպիսով ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի և խաղաղության միջև ընտրությունը կախված է Թրամփ-Էրդողան և Թրամփ-Նաթանյահու բանակցությունների արդյունքներից:
Առ այս պահը Միացյալ Նահանգները հրապարակային հայտարարություններում չի աջակցում Պաղեստինի անկախության ճանաչմանը:
Պաղեստինի անկախության հարցում առերեւույթ տարաձայնություններ կան Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների միջև: Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը համարում է, որ դա Թուրքիայի «դիվանագիտական ձեռքբերումն է» և արձանագրում, որ Չինաստանը և Ռուսաստանը «լռելյայն աջակցում են» Էրդողանին:
Այս դիտարկումը կարելի՞ է ընդունել որպես Պաղեստինի հարցում Ադրբեջանի դիրքորոշման «քարոզչական բացահայտում», թե Ալիևը նույնպես սպասում է Էրդողանի և Նաթանհայուի միջև Թրամփի «բախտորոշ» ընտրությանը: Հայաստանի համար Թրամփ-Էրդողան և Թրամփ-Նաթանյահու բանակցությունների «չոր հանրագումարը» սկզբունքային նշանակություն ունի:

Բաց մի թողեք
E5-ի պաշտպանության նախարարները Կրակովում ասում են. «Եվրոպան արթնացել է». Լուսանկարներ
ԵՄ երկրները դեռևս տարաձայնություններ ունեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ, բայց վերջնաժամկետը մոտենում է
Կապիտալի շուկաներ անփորձների համար. Ի՞նչ են փորձում անել ԵՄ առաջնորդները