Ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խաղաղապահ կոնտինգենտի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել է Դադիվանքի տարածքը, որը Ադրբեջանը ներկայացնում է որպես ալբանական տաճար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։

Բաց մի թողեք
Ալիևը Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ», Պուտինին՝ «պատերազմի»
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է
Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի