Ապրիլի 14-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից «Դինամո» մարզադահլիճից շտապօգնության 01 խումբը «քթոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարդան Ղ․-ն է։
Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, «Դինամո» մարզադահլիճում կայանալիք ՀՀ «Թաեքվոնդոյի» առաջնության կշեռքի արարողակարգի ժամանակ Աբովյան քաղաքի մարզադպրոցի մարզիչ, Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Լեռնիկ Մ․-ն մրցումների հետ կապված վիճաբանության ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, քաշելով գցել է հատակին և ոտքերով հարվածներ հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Բաց մի թողեք
Բելգիացի վարորդը դատապարտվեց յոթ մարդու կյանք խլած կառնավալային ավտովթարի սպանության համար
Վիճաբանություն, Մասիսի ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել