Մամուլի տեղեկությունները, որ Թրամփն արաբա-իսլամական մի քանի երկրների առաջնորդների խոստացել է թույլ չտալ Հորդանանի արևմտյան ափի տարածքների իսրայելական օկուպացիան, հաստատվել են:
Այդ մասին Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին անձամբ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Իսրայելական vesty.go.il –ի փոխանցմամբ, Թրամփը նման վերջնագրային հայտարարություն արել է Վաշինգտոնի ժամանակով սեպտեմբերի 26-ի երեկոյան: «Խոսել եմ ես Բիբիի հետ, թե չեմ խոսել,-իսկ ես խոսել եմ,- փաստ է, որ ես թույլ չեմ տա Հուդեայի և Սամարիայի օկուպացիան: Բավական է, վերջ, պետք է կանգ առնել»,- ասել է Թրամփը և որևէ այլ մեկնաբանություն չի արել:
Իսրայելի վարչապետ Նաթանյահուն տիկնոջ հետ գտնվում է Նյու-Յորքում: Նախատեսված է, որ նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Նաթանյահուն իսրայելցիներին խոստացել է դատապարտել այն երկրներին, որ «հրեական տարածքների սրտում ահաբեկչական պետություն են ուզում ստեղծել»:
Ըստ տեղեկությունների, սեպտեմբերի 29-ին ծրագրված է ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի հանդիպում, որ տեղի կունենա Սպիտակն տանը: Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ մինչ այդ Թրամփը Նյու-Յորք է գործուղել Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆին:
Նա ավելի քան երկու ժամ մնացել է հյուրանոցում, որտեղ իջեւանել է Իսրայելի վարչապետը: Ենթադրվում է, որ Ուիթկոֆը Նաթանյահուին «նախապատրաստել է Թրամփի հետ հանդիպմանը»:
Միաժամանակ, սակայն, հսկայական պատասխանատվություն է ստանձնել Թուրքիան: Թրամփը դեմ է իսրայելական նոր նվաճումների, եթե զինաթափվում է ՀԱՄԱՍ-ը և Գազայում իրավիճակի պատասխանատվություն են վերցնում Թուրքիան և արաբական աշխարհի ազդեցիկ երկրները:
Մերձավոր Արևելքում որևէ կարգավորում գտնելու դեպքում ԱՄՆ-ը կարող է Թուրքիայի հետ հարաբերությունները բարձրացնել իրոք ռազմավարական գործընկերության մակարդակի: Զգաստացնող է նաև, որ վերջին օրերին ԱՄՆ նախագահը կտրուկ փոխել է Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի հասցեին հռետորաբանությունը:
Եթե Թուրքիան Ուկրաինայի հարցում խախտի հարաբերական չեզոքությունը, ապա ի՞նչ «մանրադրամով է պատասխանելու» Ռուսաստանը: Մոսկվայի և Բաքվի միջև հակասությունները հասել են նավթային բիզնեսի բնագավառում ստվերային գործարքների բացահայտման:
Բաց մի թողեք
Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է. Էրդողան
Ալիևը նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից դարձյալ հնչեցրել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի նկատմամբ քրգործ է հարուցվել․ նա Երևանում է. Լուսանկար