15/10/2025

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:

2023 թվականի ապրիլին ԱԱԾ-ից ասել էին, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
ՔԿ-ն այլ մանրամասներ չի հաղորդում։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին:
2022-ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։

Հիշեցնենք նաև, որ ժամանակին «Հրապարակ»-ը հոդվածների շարք էր արել, որտեղ ներկայացրել էր Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու մասին մանրամասներ, այդ հրապարակումները հիմնված են եղել Մեծ Բրիտանիայի Պետական Կառավարման մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա, որոնք ստացել ենք հարցումների շնորհիվ:

Հոդվածաշարի հեղինակը՝ Լուսինե Պետրոսյան: