Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյա Գրիգորյանի աջակիցները ակցիա են արել Մերձավանում՝ պահանջելով գյուղից վտարել նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի ընտանիքին։
Այս պահին Վալոդյա Գրիգորյանի տան մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել։ Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել։
Մերձավանի բնակիչներն այս պահին ստորագրահավաք են կազմակերպել, դիմելու են կառավարությանը, որ Ախտոյան ընտանիքին թույլ չտան ապրել Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում․ «Մենք հանրագրով դիմելու ենք կառավարությանը, որով խնդրելու ենք, որպեսզի լարվածությունը թոթափելու համար դադարեցնեն Մհեր Ախտոյանի և նրա ընտանիքի բնակությունը Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում»,– հայտարարեց Փարաքարի սպանված համայքնապետ Վալոդյա Գրիգորյանի ընկերը։

Բաց մի թողեք
Հայկ Սարգսյանն ինքն իրեն է մեղադրում հարցերը չափազանց ուղիղ և կտրուկ ներկայացնելու համար
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Փաշինյանի ՇՀԿ գագաթնաժողովում հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին