Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն այս շաբաթ Բաքվում բարձր մակարդակի եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս–Հարավ» միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով, հայտնում է «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը։
Ըստ աղբյուրի, հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, ինչպես նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը։
Նշվում է, որ Ռեշտ–Աստարա երկաթուղու առևտրային պայմանագիրը՝ ռուսաստանյան ընկերության մասնակցությամբ որպես կապալառու, մոտ է ավարտին, և դրա ստորագրումը սպասվում է մոտ ժամանակում։ Սա հնարավորություն կտա անցնել նախագծի իրականացման փուլին։

Բաց մի թողեք
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառում
Սլովենիան ներքին վեճի պատճառով խոչընդոտում է նախկին արտգործնախարարի պաշտոնի ստանձնմանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնում
ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը փրկելու նոր ծրագիրը