Եվրոպական Միության սպառման մեջ ռուսական գազի բաժինը 2025 թվականի հոկտեմբերին նվազել է մինչև մոտավորապես 13%՝ 2022 թվականի 45%-ից։ Այս մասին Լյուքսեմբուրգում հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը ԵՄ էներգետիկայի նախարարների նիստի նախօրեին։
Եվրահանձնաժողովը առաջարկում է 2026 թվականի սկզբից արգելել ռուսական գազի մատակարարման նոր պայմանագրերի կնքումը, միաժամանակ գործող կարճաժամկետ համաձայնագրերը ուժի մեջ կմնան մինչև 2026 թվականի հունիսի կեսերը, իսկ երկարաժամկետները՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Բացի դրանից, առաջարկը նախատեսում է 2026 թվականից սկսած լիովին արգելել ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը Եվրամիություն։
«Երբ սկսվեց (ռուս-ուկրաինական) պատերազմը, մենք մեր գազի 45%-ը ստանում էինք Ռուսաստանից։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է զգալիորեն կրճատել այդ ցուցանիշը։ Այնպես ո, այսօր ունենք 13%, գուցե նույնիսկ մի փոքր պակաս։ Դա, ինչպես նախկինում, չափազանց շատ է, և մենք պետք է ամբողջությամբ ազատվենք դրանից»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային գլխավոր վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը հունվար-սեպտեմբերին Չինաստան է մատակարարել 4,99 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ (LNG), ինչը 16,6%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։






Բաց մի թողեք
Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում
ԵՄ-ն Ռուսաստանի դատական հայցը Euroclear-ի դեմ որակել է որպես «սպեկուլյատիվ» և անհիմն
ԵՄ-ն համաձայնել է անորոշ ժամանակով սառեցնել ռուսական ակտիվները՝ վերացնելով Ուկրաինային վարկ տրամադրելու խոչընդոտը