30/10/2025

Դուք եք ընտրում՝ մնում ենք Լավրովի պարտադրանքի տակ, թե պոկվում լծից և միանում քաղաքակիրթ աշխարհին. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մեջբերել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններն ու մեկնաբանել այն:

««Վերջին շրջանում ԱՄՆ-ը հատկապես ակտիվորեն փորձում է տարածել իր դեստրուկտիվ ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր միջոցները՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, որպեսզի հակազդենք այդ միտումներին։

Ս. Լավրով, ՌԴ ԱԳ նախարար»:

Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում նախաստորագրեց, և ոչ թե ստորագրեց խաղաղության փաստաթուղթը։ Նախաստորագրեց, որովհետև հույս ունի, որ 2026-ի ընտրություններից հետո կփոխվի Հայաստանի քաղաքական կուրսը, և Հայաստանը կվերադառնա Ռուսաստանի ազդեցության դաշտ՝ Ադրբեջանի համար ձեռնտու Մոսկովյան հարթակով։

Ովքեր են Հայաստանում, որ օժանդակել և օժանդակում են Լավրովին ու Ալիևին՝ մեր երկրի քաղաքական կուրսը փոխելու հարցում՝ գաղտնիք չէ, և դու նրանց գիտես, սիրելի ժողովուրդ։

Տա Աստված, որ պոկվենք»: