ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը մոտ է ձախողման, ինչը ապագայում ավելի հավանական է դարձնում անկլավի փաստացի բաժանումը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև:
Այս մասին Reuters-ին հայտնել են մեկ տասնյակից ավելի աղբյուրներ, այդ թվում՝ վեց եվրոպացի պաշտոնյաներ: Նրանք նշել են, որ խաղաղության ծրագրի հաջորդ փուլի իրականացումը «փաստացիորեն կասեցված է»:
Իսրայելական բանակը ներկայումս վերահսկում է Գազայի հատվածի 53%-ը: Անկլավի գրեթե բոլոր՝ 2 միլիոն բնակիչները բնակվում են մնացած հատվածում, որը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ:
Դոնալդ Թրամփի ծրագիրը նախատեսում է, որ Իսրայելը հաջորդ փուլում աստիճանաբար դուրս գա «Դեղին գծից», իսկ Իսրայելի պաշտպանության բանակը կփոխարինվի «բազմազգ անվտանգության ուժերով»: Սակայն այս դրույթների համար ժամկետներ կամ իրականացման մեխանիզմներ չկան:
Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ եթե ԱՄՆ-ն լուրջ ջանքեր չգործադրի փակուղուց դուրս գալու համար, «Դեղին գիծը», որը ներկայումս բաժանում է Գազայի հատվածը, անորոշ ժամանակով կդառնա փաստացի սահման:
Պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումից հետո ծրագրի հետագա տարրերը չեն իրականացվել. Իսրայելի պաշտպանության բանակը բացառել է շփման գծից դուրս գալու հնարավորությունը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է լիովին զինաթափվել:
Բացի այդ, հրեական պետության իշխանությունները մերժում են Պաղեստինի ինքնավարության մասնակցությունը Գազայի կառավարմանը, իսկ անվտանգության ուժերի կազմը մնում է անորոշ։
Անանուն դիվանագետները Reuters-ին հայտնել են, որ այս պայմաններում կառավարությունները շարունակում են տատանվել Գազայի հատված զորքեր ուղարկելու հարցի շուրջ։
Մասնավորապես, եվրոպական և արաբական պետությունները քիչ հավանական է, որ մասնակցեն այդ գործընթացին, եթե ռազմական կոնտինգենտի գործառույթները գերազանցեն «խաղաղապահությունը» կամ եթե կա պաղեստինյան խմբավորումների հետ ուղղակի բախման սպառնալիք։
Հավելենք, որ այսօր հայտնի դարձավ Թրամփի նախաձեռնության մեկ այլ հակամարտության կարգավորման՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև կնքնված «խաղաղության» համաձայնագրի «խզման» մասին:






Բաց մի թողեք
Պուտինի «արտառոց վարքը», նա ծանր հիվանդ է․ Լուսանկար
Ավագ սերժանտների խումբն ի՞նչ առաքելությամբ էր գտնվել Գյանջայում
Նրանք փորձել են կարճաժամկետ հարց լուծել և ի դեմս մեկը մյուսի «թշնամի չվաստակել»