Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին քննարկվող հարցին՝ ինչու է Հայաստան ներմուծվում 4-րդ կարգի ցորեն։ Նրա խոսքով, եթե այդ տեսակի ցորենը ներկրվում է, ապա դրա պահանջարկն էլ կա։
Դիտարկմանը, թե ինչու նախարարությունը չէր տեղեկացրել, որ ներմուծվող ցորենը նաև անասնակեր է, Զաքարյանն պատասխանեց, թե ցորենը դիվերսիֆիկացվող ապրանք չէ՞։ «Կենդանին ուտում է, հետո մեզ տալիս է կաթ կամ յուղ: Ցորենը ցորեն չի՞, կենդանին ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի՞ս»,- պնդել է նա:
Նա նշեց, որ նրան զարմացնում են կարծիքները, թե նախ պետք է նախօրոք հայտարարվեր անասնակեր ցորենի ներմուծման մասին. «Ինչի՞ համար պետք է հայտարարեին։ Եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա միայն լավ է։ Այսօր եկել է անասնակեր, վաղը՝ բարձրակարգ ցորեն։ Դա կյանքը ցույց կտա։ Բայց ակնհայտ է, որ դիվերսիֆիկացման արդյունքում պետությունը բացվում է, և հնարավոր են նաև գնիջեցումներ»։
ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում արտահայտվել է Ղազախստանից ներմուծված 4-րդ կարգի ցորենի շուրջ ստեղծված քննարկումների վերաբերյալ ու պնդել, թե իբր ընդդիմության քննադատությունները շատ ծիծաղելի են։
Մինչդեռ ինքը՝ Խանդոյանը, բավականին ծիծաղելի իրավիճակում հայտնվեց, երբ լրագրողները տեղեկացրին, որ Էկոնոմիկայի փոխնախարարը չի հերքել, որ ներկրված ցորենը անասնակերի համար է նախատեսված:
Խանդանյանը պատասխանել է, որ նախ պետք է լսի փոխնախարարի մեկնաբանությունը, քանի որ ինքը ցորենի մասնագետ չէ։ Նա հավելել է, որ տարբեր կարիքների համար ՀՀ-ն ներկրում է տարբեր տեսակի ապրանքներ։






Բաց մի թողեք
Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը՝ վերջ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև շաթդաունին
Թրամփի իշխանության վերադարձը բիթքոյնի գինը բարձրացրել է 40%-ով. Լուսանկար
Հայտնաբերվել է թերլիցքավորում. գազալցակայանի գործունեությունը կասեցվել է