Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի ներկայացուցիչներին չի հրավիրել ԵՄ ընդլայնման ֆորումին, որը տեղի կունենա Բրյուսելում հաջորդ շաբաթ։
Սա հաստատել է Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսյեն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ ընդլայնման վերաբերյալ՝ ավելի վաղ հրապարակված զեկույցում Եվրոպական հանձնաժողովը նշել է, որ այժմ Վրաստանին համարում է միայն ԵՄ անդամակցության «նոմինալ թեկնածու, – ասել է նա,- Եվրոպական հանձնաժողովը կարող է հաստատել, որ Վրաստանը չի հրավիրվել ընդլայնման ֆորումին»։
Մերսյեն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը մեղադրում է Վրաստանին ժողովրդավարական նորմերից և եվրոպական արժեքներից շեղվելու մեջ։
Եվրահանձնաժողովի՝ ԵՄ ընդլայնման աջակցության ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Բրյուսելում՝ թեկնածու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Վրաստանը դե յուրե թեկնածու երկիր է, այնպես, ինչպես Մոլդովան և Ուկրաինան:

Բաց մի թողեք
Ֆոն դեր Լեյենը առաջնագծում․ Իրանի ճգնաժամը կրկին ուշադրության կենտրոնում է պահում ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ տարաձայնությունները
Եվրոպական կոպիտ պատասխան. Թրամփի իրանական արկածախնդրությունը կարող է Ուկրաինան թողնել մոռացված պատերազմի վերածված
Իրանի ճգնաժամը նոր փորձություն է ԵՄ-ի համար