Գյումրու ավագանու շուրջ ստեղծված իրավիճակը բարդացել է։ Նախորդ ավագանու նիստը քվորում չապահովվելու պատճառով չկայացավ, չի բացառվում, որ հաջորդը ևս չկայանա։ Բանն այն է, որ այս պահին ավագանու մի շարք անդամներ հրաժարվել են իրենց մանդատներից:
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը ավագանու նախկին նիստին չներկայացավ. Միրզոյանի բացակայությունը ընտանեկան խնդիրների հետ էր կապված, կինը գտնվում է հիվանդանոցում։
Ուշագրավը, սակայն, նրա՝ ավագանու մանդատից հրաժարվելն է։ Օրերս ավագանու կազմից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Ու մինչ ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանի որոշումը որոշների կարծիքով քաղաքական ենթատեքստ ունի, ինքը՝ Միրզոյանը վստահեցնում է, թե մտավախություն ունի, որ անձնական խնդիրների պատճառով հնարավոր է կրկին չկարողանա ներկայանալ նիստին, որպեսզի նիստը կրկին չտապալվի, ուստի ստիպված է մանդատը վայր դնել։
Նրան պետք է փոխարիներ Հասմիկ Խաչատրյանը՝ Մեր քաղաքը դաշինքի ցուցակի հաջորդ թեկնածուն։Սակայն, ինչպես տեղեկացանք, Հասմիկ Խաչատրյանը նույնպես հրաժարվել է մանդատից` պատճառաբանելով, թե հաճախակի բացակայում է երկրից։ Մեկ այլ թնջուկ է առաջացել Կոմունիստական կուսակցության ցուցակի ավագանու անդամ Տիգրան Ավագյանի մանդատի շուրջ։ Ավագյանը հոկտեմբերի 20֊ի հայտնի դեպքերից հետո կալանավորվեց, գտնվում է Արթիկ քրեակատարողականում և հրաժարվել է մանդատից:
Նրա մանդատը փոխանցվել է Արտյոմ Մկրտչյանին, ով զբաղեցնում է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի պետի պաշտոնը:
Սակայն Տեղական ինքնակառավարման մասին օրենքով արգելվում է ավագանու անդամին համայնքային պաշտոն զբաղեցնելը։ Սպասվում է, որ Մկրտչյանը կամ հրաժարվելու է պաշտոնից, կամ մանդատից։
Նշենք, որ նա դեռ կայացրած որոշում չունի։ Ստացվում է, որ եթե երկու ավագանու անդամներին փոխարինող չլինի, ավագանու հաջորդ նիստը ևս հնարավոր է տապալվի։
Մեր տեղեկություններով, ավագանու ՔՊ֊ական անդամներից մեկը ևս հայտարարել է մանդատից հրաժարվելու ցանկության մասին, ավելին, օրերս դիմում է ներկայացրել ընտրական հանձնաժողով։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում հանգիստ են վերաբերում այդ որոշմանը, հպարտանում են, թե ցուցակում 90֊ից ավելի անդամ կա, փոխարինողի խնդիր չունեն։






Բաց մի թողեք
Ռուսաստանի քարոզիչ, որն ունի «Լուգանսկի քաղաքացիություն»․ ո՞վ է «10 մզկիթների» մասին կեղծ լուրի հեղինակը. Լուսանկարներ, հղումներ
Մարտի 1-ի թեմայով հանրային քննարկմանն է մասնակցում նաև դաջվածքով կեղծ դպիրը, խեղճ ՔՊ․ Տեսանյութ
Պորտուգալացի ֆուտբոլիստ Նևեշն ասել է, թե ինչու այդպես դաժան վարվեցին Հայաստանի հավաքականի հետ