ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովը` հրավիրված ուկրաինական կարգավորման թեմայով, կանցկացվի նոյեմբերի 24-ին Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում։
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Կոշտան X սոցիալական հարթակում գրել է, որ հրավիրել է ԵՄ-ի 27 անդամ երկրների ղեկավարներին Ուկրաինայի հարցով հատուկ գագաթնաժողովի։

Վաշինգտոնի Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը կիրակի օրը կքննարկվի Ժնևում՝ ԵՄ առաջատար երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով DPA-ին։
Քննարկումները նախատեսվում են անցկացնել աշխատանքի բարձր մակարդակում՝ գնահատելու ծրագրի հիմնական դրույթները և կողմերի դիտարկումները։
Ավելի վաղ ԵՄ մի շարք առաջնորդներ հայտնել էին իրենց անհամաձայնությունը Վաշինգտոնի նախաձեռնության որոշ կետերի շուրջ՝ ընդգծելով դրանց վերանայման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ հատկապես մտահոգիչ է Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր կրճատման վերաբերյալ բլոկի ամերիկյան առաջարկը։

Բաց մի թողեք
Ո՞վ է Էնդի Բըրնհեմը։ Սթարմերի իրավահաջորդը և Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետը վերջին 10 տարվա ընթացքում
«Մորթյա հրթիռ». Բելգիական հովվաշան վերելքը ոստիկանության և զինվորականների համար
Էնդի Բըրնհեմ. «Հյուսիսի արքան» դառնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ