24/11/2025

Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ

Մենք շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան ​​և նախագահ Թրամփն անում են անվտանգության համար, և մենք մնում ենք հնարավորինս կառուցողական:

Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին տեղեկացրել է նաև, որ առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Մեր թիմերը Ժնևում աշխատում են և շատ կարևոր է, որ լինի գործնական արդյունք, և որ սա Ուկրաինային և ամբողջ Եվրոպային մոտեցնի հուսալի խաղաղությանն ու անվտանգությանը»,- գրել է նա։