Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Հայ առաքելական եկեղեցում պառակտում չի կարող լինել։
Նրա խոսքով՝ եկեղեցին միշտ մնացել է միասնական ու ամուր, ինչպիսի քննարկումներ կամ կարծիքներ էլ լինեն հասարակության մեջ։
Լրագրողների դիտարկմանը, թե որոշ շրջանակներում հնչում են մտահոգություններ եկեղեցական միասնության վերաբերյալ, աբեղան արձագանքեց, որ շատ հարցերի պատասխանները ժամանակի ընթացքում պարզ կդառնան:
«Փառք տվեք Աստծուն»,– հավելեց նա՝ ընդգծելով հոգևոր խաղաղության ու վստահության կարևորությունը։

Բաց մի թողեք
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր
Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել ու երջանիկ լինել