02/12/2025

Դատարանի որոշումն այնքան ցնցող էր, որ մեկ շաբաթ է անկարող ենք այն ընկալել

Սիրելի հայրենակիցներ, անցած շաբաթվա դատարանի որոշումը Լիդյա Մանթաշյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու մասով այնքան ցնցող էր իր անարդարության ու դաժանության տեսանկյունից, որ անգամ մերօրյա բռնատիրական պայմաններում մոտ մեկ շաբաթ, մենք՝ նահատակված զինվորների ծնողներս, ի վիճակի չէինք դա ընկալել և կարծիք հայտնել այդ աստիճան բռի իրավական ամենաթողության վերաբերյալ։

Մի բան պարզապես կարելի է հաստատապես ասել, որ Լիդյան այն մարդկանցից է, իր կին լինելով հանդերձ, որ մեր տղաների նման մեկ վայրկյան անգամ չէր վարանի իր կյանքը տար հայրենիքի պաշտպանությանը, մեր երազանքների ու իղձերի իրականացմանը, և կտա՝ հարկ եղած դեպքում, և տալիս է՝ ըստ էության։ Ազնվագույն, մի բարության կերպար, որի առատությունից չարը՝ հանձինս գործող իշխանության, խորշում է և նման վայրի ձևով է վարվում նրա հետ։

Սիրելի հայրենակիցներ, հիշեցնում ենք, որ վաղը՝ նեյեմբերի 27-ին, ժամը 14։00-ին կշարունակվի հայրենիքի նվիրյալ, բարության խորհրդանիշ, «թիվ 1 ահաբեկչի»՝ Լիդյա Մանթաշյանի և մյուս 17 արդարների շինծու դատական գործը։

Դատական նիստը տեղի կունենա նույն հասցեում՝ Արշակունյաց պողոտա 24/1, Շենգավիթի դատարան։ Աջակցենք մեր պայքարի ընկերներին, լինենք նրանց կողքին։

«Որդիների Կանչ» ՀԿ