02/12/2025

Ուիթքոֆին պաշտոնանկ անելու կոչերը «խափանում են խաղաղության բանակցությունների համեստ ընթացքը»․ Պեսկով

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ռուսաստանցի պաշտոնյաների հետ զրույցների սղագրությունների հրապարակումից հետո աշխատանքից ազատելու կոչերը խաղաղության բանակցությունները խափանելու փորձ են:

Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ նրա՝ արտահոսած զրույցներն ինքնին լուրջ սպառնալիք չեն. «Դրանց մեջ ոչ մի սարսափելի բան չկա, եթե վերացրակվենք նրանից՝ ճիշտ են, թե ճիշտ չեն»։

«Ըստ երույթին, Ուիթքոֆի պաշտոնանկության կոչ անող ձայները, որոնք այժմ հայտնվում են, հիմնականում ուղղված են խաղաղության բանակցությունների միջոցով կարգավորման առայժմ համեստ ընթացքը խափանելուն»,- հավելել է Պեսկովը։