Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արդյունավետ պաշտպանություն, անվտանգություն և կանանց մասնակցության խթանումը ՀՀ զինված ուժերում» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ զինված ուժերում կանանց մասնակցությունն այսօր Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։
Գրիգորյանի խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներգրավումը բանակում դրական ազդեցություն է թողնում կառույցների արդյունավետության վրա։ Նրա խոսքով՝ նման պայմաններում բարդ խնդիրները լուծվում են ավելի բարձր արդյունքով։
ԱԽ քարտուղարը ընդգծեց, որ Հայաստանի դեպքում կանանց ներգրավումը բանակում կամ անվտանգության համակարգում պարզապես խորհրդանշական նախաձեռնություն չէ։ Դա կարևոր և անհրաժեշտ քայլ է պետական անվտանգության ամրապնդման համար։
Միաժամանակ, նա նշեց, որ թեև նկատվում է առաջընթաց, կանայք դեռևս քիչ են ներկայացված պաշտպանության և անվտանգության ոլորտներում, հատկապես ղեկավար պաշտոններում։ Գրիգորյանը հավելեց, որ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում այդ ոլորտներում կանանց ներկայությունն ավելացնելու ուղղությամբ։

Բաց մի թողեք
Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են
Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները. նոր նախագիծ. Տեսանյութ
Վերջին 8 տարում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ․ Փաշինյան