02/12/2025

Մայր Աթոռից փորձում են կապվել ստորագրած սրբազանների հետ` ստորագրել, փախել են․ Լուսանկար

Քիչ առաջ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը եւ ՔՊ վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը «եպիսկոպոսաց հայտարարություն» տաածեցին, որտեղ ասված է, որ դատապարտել են Գարեգինի Բ-ին` Արշակ սրբազանի «սրբապիղծ» արարքը հովանավորելու համար։

Հայտարարության մեջ ասված է, որ իրենց սրբազան պարտքն են համարում «թույլ չտալ դարերով սրբագործված եկեղեցական կարգի որեւէ աղճատում եւ աղավաղում` բացառելով պատեհապաշտ եւ կամայական գործելաոճը մեր եկեղեցու կյանքից ներս»։

Գրության տակ 13 անունից կազմված ցանկ է, որից ստորագրել են 9 հոգեւորական։

Ստորագրողների թվում են` ԱՄՆ ՀԱԵ թեմի առաջնորդ Հովնան սրբազանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Քարամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան Ժամկոչյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը եւ Մայր Աթոռի տեսուչ Արտակ սրբազանը։

Մենք տեղեկացանք, որ Մայր Աթոռից փորձում են կապվել ստորագրած սրբազանների հետ, կապ հաստատել չի հաջողվում։ Մենք կապվեցինք Աբրահամ Սրբազանի հետ, որն ասաց` տեղյակ եմ դիմումից, բայց չեմ ստորագրել, իսկ Արգիշտի Քյարամյանի հայրը` Առաքել Քյարամյանն էլ մեզ հետ զրույցում ասաց` ես ասելու որեւէ բան չունեմ։

Մյուս սրբազանները զանգերին չեն պատասխանում։

Ստորագրած սրբազանները կամ անհետացել են, կամ չեն մեկնաբանում