Երեք հայ՝ Արտյոմ և Գրիգոր Ազատյանները, ինչպես նաև բեռնատարի վարորդ Արթուր Թերջանյանը Ղրիմի կամրջի ահաբեկչական հարձակման գործով անցնող հինգ այլ անձանց հետ միասին ցմահ ազատազրկման են դատապարտվել։
Որոշումն այսօր հրապարակել է Հարավային օկրուգի ռազմական դատարանը Դոնի Ռոստովում։
Ութ մարդ է մեղավոր ճանաչվել՝ Արտյոմ և Գրիգոր Ազատյանները, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբան, Դմիտրի Տյաժելիխը, Ռոման Սոլոմկոն և Արթուր Թերջանյանը։
Նրանք մեղադրվում են ահաբեկչության և զենքի կամ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության մեջ։
Բացի այդ, Սոլոմկոյին և Թերջանյանին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ սարքերի մաքսանենգության համար։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, բռնկվել է վառելիքով ցիստեռնը։ Ահաբեկչության հետևանքով հինգ մարդ է զոհվել։







Բաց մի թողեք
Թրամփն օր է տվել ընդամենը
Ապրեք, Թրամփ․ Կիևն արձագանքել է
Խաղաղության համաձայնագիրը Ուկրաինայում կարող է ապահովել խաղաղությունը տարածաշրջանում հաջորդ 50-70 տարիների ընթացքում․ Ֆիդան