02/12/2025

ՔՊ-ականների և մյուս քաղաքական գործիչների տարբերության մասին

Քաղաքագիտության մեջ, միջազգային հարաբերություններում ընդունված չէ քաղաքական գործիչներին բնորոշել սիրելի-չսիրելի, գեղեցիկ-տգեղ… որակումներով:

Հիմնականում դիտարկվում է անձի մասնագիտական հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Իհարկե, անչափ կարևոր է նաև բարոյական պատկերը, հայրենասիրությունը, ծագումը, անցած ուղին:

Հայաստանում անկախությունից ի վեր բազմաթիվ քաղաքական գործիչներ են եղել՝ ամենատարբեր որակների՝ ամենաբարձրից ամենացածր:

Սակայն բոլորից արմատապես տարբերվում է քպ-ի հիմնական կորիզը:

Նրանց մասին խոսելիս,հնարավոր չէ առաջնորդվել զուտ քաղաքագիտական օրենքներով-տերմիններով:

Եվ ոչ մի ածական այդքան բնորոշիչ չէ հայերենում, ինչքան պիղծը:

Գործ ունենք պիղծ անձանց հետ, որոնք ճակատագրի հեգնանքով որոշում են մի ամբողջ ազգի, պետության ապագան:
Եվ ցանկացած ոք, լինի եպիսկոպոս, գեներալ, գործարար, թե ուղղակի քաղաքացի, ով անձնական շահից ելնելով, գնում է հետները համագործակցության, կիսում է այդ «պատվավոր տիտղոսը»:

Նախկին բոլոր քաղաքական գործիչների և սրանց միջև եղած այս կարևորագույն տարբերությունը պետք է ամեն ձևով բացատրել հանրությանը:

Արսեն Ջուլֆալակյանի էջից