27/12/2025

Ավինյանն ընկերս է, Ալեն Սիմոնյանը՝ ոչ, ՔՊ վարչության որոշումը բողոքարկելու եմ դատարանում

«Ես քաղաքապետ դառնալու նպատակ չունեմ. ինձ տեսնում են Ազգային ժողովում»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, երբ լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք իր դեմ որոշումների հետ  կարող է կապ ունենալ քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա ընդգծեց, որ Ավինյանը նիստին չի մասնակցել և դեմ չի քվեարկել. «Տիգրանն իմ ընկերն է, և բանավոր ասել է, որ ցավում է այս որոշման համար. եթե ներկա լիներ, կողմ կքվեարկեր: Նա սատարում է ինձ, ես սատարում եմ նրան, և կարծում եմ, որ նա Երևանի լավագույն քաղաքապետերից մեկն է, եթե ոչ՝ ամենալավը», — ասաց Հայկ Սարգսյանը:

Նա պատասխանեց նաև լրագրողների հարցին Ալեն Սիմոնյանի հետ հարաբերությունների վերաբերյալ. «Ոչ, Ալեն Սիմոնյանն իմ ընկերն չէ: Առաջիկայում կխոսենք այդ մասին»:

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը, որով նա դուրս է մնացել 2026-ի նախընտրական ցուցակից։ Այս մասին նա ԱԺ-ում ասաց լրագրողներին։