Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ իր երկրի համար Հայաստանի հետ հարաբերություններում առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է համաձայնության գալ Ադրբեջանի հետ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Ուրալօղլուն նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում՝ ընդգծելով, թե իբր «Հայաստանը դեմ չէ Զանգեզուրի միջանցքին». «Ես խոսել եմ Հայաստանի նախկին և ներկա տրանսպորտի նախարարների հետ։ Նրանք մտադրություն չունեն դեմ լինելու «Զանգեզուրի միջանցքին»։ Հանդիպումներ են ընթանում Ադրբեջանի հետ, և Թրամփը նույնպես ուշադիր հետևում է այս գործընթացին։
Ադրբեջանն ու Հայաստանը նախ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան, բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում, կկարողանա ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Սա նաև մեր նախագահի դիրքորոշումն է։
Մենք գիտենք, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը իսկապես լուրջ պատասխանատվություն է ստանձնել այս փուլը առաջ մղելու համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է ամբողջ գործընթացը, և մենք համակարգված աշխատում ենք նրանց հետ», – նշել է թուրք նախարարը։







Բաց մի թողեք
Ադրբեջանը իր «ազգային հերոսի» դիակը ընդունելու մտադրություն չունի
«Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի խոսույթը հակադարձվում է Հուսեյնովի «հպարտ» բացահայտումներով
Նոր տարում Ուկրաինան գրոհի կենթարկվի նաև հյուսիսից